«Աստոն Վիլան» ընդհատեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթարշավը Պրեմյեր լիգայում: Անգլիայի առաջնության 17-րդ տուրում թիմերը հանդիպեցին Բիրմինգհեմում, որտեղ գրանցվեց 1:1 հաշիվը: Բելգիացի հարձակվող Կրիստիան Բենտեկեի գեղեցիկ գոլին մանչեսթերցիներն ընդմիջումից հետո պատասխանեցին վնասվածքից ապաքինված Ռադամել Ֆալկաոյի դիպուկ հարվածով: 65-րդ րոպեից դաշտի տերերը խաղում էին 10 ֆուտբոլիստներով, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» չօգտվեց քանակական առավելությունից:
ՔՊՌ-ն անգլիացի հարձակվող Չարլի Օստիի հեթ-տրիկի շնորհիվ Լոդնոնում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ: Տուրը հաղթական էր նաեւ «Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» եւ ուելսյան «Սուոնսիի» համար:
Նախորդ 6 խաղերում հաղթած «Մանչեսթեր Յունայթեդը» 32 միավորով երրորդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր
«Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1
Կրիստիան Բենտեկե, 23 – Ռադամել Ֆալկաո, 53
Հեռացում՝ Գաբրիել Ագբոլահոր, 65 («Աստոն Վիլա»)
«Տոտենհեմ» - «Բարնլի»՝ 2:1
Հարի Քին, 21, Էրիկ Լամելա, 35 – Էշլի Բերնս, 27
«Հալ Սիթի» - «Սոունսի»՝ 0:1
Կի Սոն-Յոն, 15
ՔՊՌ - «Վեստ Բրոմվիչ»՝ 3:2
Չարլի Օստին, 24 (11մ.), 48, 87 – Ջոլեոն Լեսկոտ, 10, Սիլվեստր Վարելա, 20
«Վեստ Հեմ» - «Լեսթեր»՝ 2:0
Էնդրյու Քերոլ, 24, Ստյուարտ Դաունինգ, 56
«Սաութհեմփթոն» - «Էվերտոն»՝ 3:0
Ռոմելու Լուկակու, 34 (ինքնագոլ), Գրացիանո Պելե, 65, Մոյա Յոշիդա, 82
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում