19:14  ,  23 մայիսի, 2024

Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացրել է մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը Պրեմիեր լիգայի կայքի համար կազմել է Անգլիայի ավարտված առաջնության խորհրդանշական հավաքականը։

Ամենաներկայացվածը փոխչեմպիոն «Արսենալն» է, որի 5 խաղացող ընդգրկված է խորհրդանշական հավաքականում։ Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ներկայացված է 3 ֆուտբոլիստով։

Դարպասապահ․ Ջորդան Պիկֆորդ («Էվերտոն»)։

Պաշտպաններ․ Բեն Ուայթ, Ուիլյամ Սալիբա, Գաբրիել Մագալյանս (բոլորը՝ «Արսենալ»)։

Կիսապաշտպաններ․ Դեքլան Ռայս («Արսենալ») Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Քոուլ Փալմեր («Չելսի»), Մարտին Էդեգոր («Արսենալ»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)։

Հարձակվողներ․ Օլի Ուոթքինս («Վեստ Հեմ»), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս