Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց լոնդոնյան «Քրիսթալ Փելասի» դարպասը: Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան, մեկ անգամ էլ աչքի ընկավ կոտդիվուարցի Յայա Տուրեն:
Այս հաղթանակից հետո Անգլիայի գործող չեմպիոնը հավասարվեց առաջատար «Չելսիին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ այս տուրում դեկտեմբերի 22-ին կհյուրընկալվի «Սթոք Սիթիին»:
Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Քրիսթալ Փելաս»՝ 3:0
Դավիդ Սիլվա, 49, 61, Յայա Տուրե, 81
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում