«Կլիպերսի» հարձակվող Բլեյք Գրիֆինին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել Լաս Վեգասի գիշերային ակումբներից մեկի հաճախորդի նկատմամբ կանխամտածված բռնություն կատարելու պատճառով, հայտնում է ESPN-ն:
Միջադեպը եղել է հոկտեմբերի 19-ին: Տուժողը՝ Դանիել Շումանը հայտարարել է, որ բասկետբոլիստին դուր չի եկել, որ լուսանկարել է իրեն: Գրիֆինը զայրացած Շումանի ձեռքից վերցրել է հեռախոսը: Շումանը ցանկացել է վերադարձնել այն, սակայն Բլեյքը ապտակել է նրան եւ փորձել է խեղդել:
NBA-ի բասկտետբոլիստին սպառնում է մինչեւ 1.5 տարվա ազատազրկում: Դատարանում Գրիֆինի գործը կքննվի դեկտեմբերի 8-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում