16:40 13 նոյեմբերի, 2014«Կլիպերսի» հարձակվող Բլեյք Գրիֆինին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել Լաս Վեգասի գիշերային ակումբներից մեկի հաճախորդի նկատմամբ կանխամտածված բռնություն կատարելու պատճառով, հայտնում է ESPN-ն:
Միջադեպը եղել է հոկտեմբերի 19-ին: Տուժողը՝ Դանիել Շումանը հայտարարել է, որ բասկետբոլիստին դուր չի եկել, որ լուսանկարել է իրեն: Գրիֆինը զայրացած Շումանի ձեռքից վերցրել է հեռախոսը: Շումանը ցանկացել է վերադարձնել այն, սակայն Բլեյքը ապտակել է նրան եւ փորձել է խեղդել:
NBA-ի բասկտետբոլիստին սպառնում է մինչեւ 1.5 տարվա ազատազրկում: Դատարանում Գրիֆինի գործը կքննվի դեկտեմբերի 8-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.