Ռուսաստանի մարզիչների ասոցիացիայի նախագահ Միխայիլ Գերշկովիչը հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում թիմերն իրավունք կունենան մեկնարկային կազմում ընդգրկել10 լեգեոներների:
«Նիստի ժամանակ որոշում ենք կայացրել Ռուսաստանի առաջնությունում լեգեոներների քանակը սահմանափակող օրենքի մասին: Հաջորդ մրցաշրջանից կգործի 10+15 համակարգը: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ակումբ իրավունք կունենա հայտավորել 15 լեգեոներների: Առաջիկայում որոշում կկայացնենք նաեւ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում ելույթ ունեցող լեգեոներների քանակի մասին»,- Գերշկովիչի խոսքը փոխանցում է sport express-ը:
Ռուսաստանի առաջնությունում այժմ թույլատրվում է խաղադաշտ դուրս բերել 7 օտարերկրացիների:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում