17:33  ,  29 հոկտեմբերի, 2014

Մուրատ Յակինը «Սպարտակի» հետ չի մեկնել Կազան

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը չի մեկնել Կազան, որտեղ մոսկովյան ակումբը հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի Գավաթի խաղ կանցկացնի «Ռուբինի» հետ, գրում է «ТАСС»-ը:

Հոկտեմբերի 28-ին շվեյցարացի մասնագետը հոսպիտալացվել էր անգինայի պատճառով: Այժմ նա գտնվում է «Սպարտակի» բժիշկների հսկողության տակ:

«Ռուբինի» դեմ խաղում «Սպարտակի» գլխավոր մարզիչի պարտականությունները կկատարի Յակինի օգնական Մարկոս Օտեոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս