19:08  ,  28 հոկտեմբերի, 2014

Մուրատ Յակինը հոսպիտալացվել է

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը հոսպիտալացվել է ծանր վիճակում, տեղեկացնում է ակումբի կայքը: Շվեյցարացի մասնագետը հոկտեմբերի 28-ի մարզման ժամանակ ունեցել է բարձր ջերմություն եւ ցավեր կոկորդում: Ակումբի բժիշկները նրան ցույց են տվել օգնություն եւ տեղափոխել հիվանդանոց հետագա բարդություններից խուսափելու համար:

Յակինի մոտ ախտորոշվել է անգինա եւ նա անցնում է բուժման կուրս: «Սպարտակի» գլխավոր բժիշկ Միխայիլ Վարդապետովը մշտապես հսկում է մասնագետին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս