Հայտնի են Իսպանիայի անցած առաջնության լավագույն գոլի համար սահմանած մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը, հաղորդում է Պրիմերայի կայքը: Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ «Վիլյառեալի» մեքսիկացի կիսապաշտպան Ջովանի Դոս Սանթոսը մտել են եզրափակիչ եռյակ:
Մրցանակակիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 27-ին: Այդ օրը տեղի կունենա Պրիմերայի Gala LFP Awards-2014 ամենամյա մրցանակաբաշխությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում