00:40  ,  19 հոկտեմբերի, 2014

A Սերիա. «Յուվենտուսին» կանգնեցրեց հետնապահը

«Յուվենտուսն» ու «Սասուոլոն» ոչ ոքիով բաժանվեցին իտալական A Սերիայի 7-րդ տուրում: Սասուոլոյում գրանցվեց 1:1 հաշիվը:

Իտալիայի հավաքականի հարձակվող Սիմոնե Զազայի գոլին թուրինցիներն առաջին խաղակեսում պատասխանեցին ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի դիպուկ հարվածով:

«Յուվենտուսն» առաջին անգամ չհաղթեց Իտալիայի այս առաջնությունում, բայց 19 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող «Ռոման» հավաքել է 18 միավոր, իսկ «Սասուոլոն» վաստակեց 4 միավոր եւ հեռացավ վերջին տեղից:

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Սասուոլո» - «Յուվենտուս»՝ 1:1

Սիմոնե Զազա, 13 – Պոլ Պոգբա, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում