15:14  ,  9 հոկտեմբերի, 2014

ԵՕԿ նախագահ. Ադրբեջանը երաշխավորել է հյուրընկալություն եւ անվտանգություն Հայաստանի մարզիկներին

Եվրոպական օլիմպիական կոմիտեն Հայաստանի մարզական պատվիրակությանը տալիս է Բաքվում համապատասխան ընդունելության եւ անվտանգության երաշխիքներ, հայտարարել է ԵՕԿ նախագահ Թոմաս Հիկեն Երեւանում ընթացող ԵՕԿ, ՄՕԿ, ՀԱՕԿ նախագահների համատեղ ասուլիսում: 2015-ին առաջին անգամ կայանալիք Եվրոպական մարզական խաղերն ընդունելու է Ադրբեջանի մայրաքաղաքը:

«Մենք տալիս ենք համապատասխան ընդունելության երաշխիք, եթե իհարկե Հայաստանի մարզական պատվիրակությունը որոշի մեկնել Եվրոպական խաղերի: Նրանց կվերաբերվեն մեծ հարգանքով: Ադրբեջանի կողմը ինձ հայտնել է, որ եթե Հայաստանի մարզիկները որոշեն մասնակցել, ապա Բաքվում կընդունեն հյուրընկալությամբ եւ կտան անվտանգության երաշխիքներ: Չմասնակցելու դեպքում, որեւէ պաժամիջոց կամ հաջորդ տարվա աշխարհի առաջնություններում, օլիմպիական վարկանիշային մրցաշարերում որեւէ խոչընդոտ Հայաստանի մարզիկները չեն ունենա»,- ասել է Պատրիկ Հիկեն:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին առաջարկեց Ադրբեջանի ԱՕԿ նախագահին փոխանցել, որ հարեւան երկրները խնդիրները պետք է լուծեն խաղաղ բանակցային պայմաններում, խաղաղությամբ եւ համերաշխությամբ: Թոմաս Բախը նշեց, որ առաջարկը շատ լավն է եւ կառուցողական:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով