13:57  ,  19 նոյեմբերի, 2026

Աշխարհի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան

Իսպանիայի հավաքականի կազմում 2010թ․ աշխարհի եւ 2012թ․ Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան 38 տարեկանում ավարտեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան, հաղորդում է AS-ը։

Ակումբային կարիերայում Խուան Մատան Լոնդոնի «Չելսիի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ Անգլիայի գավաթակիր եւ Եվրոպայի լիգայի գավաթակիր։

Անգլիայից հետո Խուան Մատան «Գալաթասարայի» հետ դարձել է Թուրքիայի, «Վիսել Կոբեի» հետ՝ Ճապոնիայի չեմպիոն։

Խուան Մատայի վերջին ակումբը ավստրալական «Մելբուրն Վիքթորին» էր, որի բաժնեմաս ունի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print