20:34  ,  19 նոյեմբերի, 2026

Ջուդ Բելինգեմը կստանա 20-25 միլիոն եվրո աշխատավարձ

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» շարունակում է բանակցել անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ «Ռեալը» ցանկանում է համագործակցությունը 23-ամյա ֆուտբոլիստի հետ մինչեւ 2031թ․ հունիս, հաղորդում է Sport.es-ը։

Արքայական ակումբը պատրաստ է Բելինգեմին վճարել տարեկան 20-25 միլիոն եվրո։ Այժմ նա ստանում է տարեկան 15 միլիոն եվրո։

Բելինգեմը 2023 թվականից է հանդես գալիս «Ռեալում», որի հետ նրա գործող պայանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը «Ռեալի» հետ մասնակցել է 16 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 160 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում