18:07  ,  19 նոյեմբերի, 2026

Մարաթոնյան վազքի օլիմպիական չեմպիոնը որակազրկվեց դոպինգի համար

Մարաթոնյան վազքի կանանց աշխարհի գործող չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, քենիացի Պերես Ջեպչիրչիրը որակազրկվեց երեք տարով հակադոպինգային կանոնների խախտման համար, հաղորդում է Athletics Integrity Unit-ը։

Այս տարվա հուլիսին արտամրցումային փուլում Ջեպչիրչիրից վերցրած արյան նմուշի մեջ հայտնաբերվել է սպորտում արգելված էրիտրոպոետին հորմոնային նյութ։

Այս տարվա հուլիսի 17-ից հետո Ջեպչիրչիրի ցույց տված արդյունքները չեղարկվել են։ Նրա որակազրկումը կավարտվիի 2029թ․ հոկտեմբերի 19-ին։

Ջեպչիրչիրը նաեւ Նյու Յորքի, Բոստոնի, Լոնդոնի եւ Սիդնեյի մարաթոնների հաղթող է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English