18:46  ,  3 հոկտեմբերի, 2014

Պեկին. Ռաֆայել Նադալի պարտությունը

Աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը պարտություն կրեց Պեկինի մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Սլովակ Մարտին Կլիժանը երեք սեթում առավելության հասավ իսպանացի թենիսիստի նկատմամբ՝  6:7 (7:9), 6:4, 6:3։ Հանդիպումը տեւեց 2,5 ժամ։

Եզրափակիչի ուղեգրի համար Մարտին Կլիժանը կմրցի մրցաշարի երրորդ ռակետ Թոմաշ Բերդիխի (Չեխիա) հետ։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են սերբ Նովակ Ջոկովիչն ու բրիտանացի Էնդի Մարեյը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով