16:14  ,  3 հոկտեմբերի, 2014

Ռոնալդուի մասնակցությունը «Աթլետիկի» դեմ խաղին հարցական է

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի մասնակցությունը «Աթլետիկի» հետ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում հարցական է, տեղեկացնում է Football Espana-ն:

Բուլղարական «Լուդոգորեցի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում պորտուգալացին վնասել է աքիլեսյան ջիլը 

Մադրիդյան ակումբի մարզչական շտաբը վերջնական որոշում կկայացնի նախախաղային մարզումից հետո:

«Ռեալ» - «Աթլետիկ» հանդիպումը  կկայանա հոկտեմբերի 5-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում