Մադրիդի «Ռեալի» ընդհանուր պարտքն ավելացել է 62 միլիոն եվրոյով: Տվյալները հրապարակել է Մադրիդիզմի արժեքների ասոցիացիայի նախագահ Կարլոս Մենդոսը: Ասոցիացիայի համաձայն, «Ռեալի» ուղղակի պարտքն ու վարկերը կազմել են 602 միլիոն եվրո: Անցած տարի այդ գումարը 540 միլիոն եվրո էր, հաղորդում է AS-ը:
«Ռեալի» պաշտոնական տվյալներով, անցած մրցաշրջանում ակումբը ստացել է 603,9 միլիոն եվրո եկամուտ, իսկ պարտքը նվազել է մինչեւ 71,5 միլիոն եվրո՝ վարկերի հետ կազմելով 283 միլիոն եվրո:
10-րդ տարին անընդմեջ «Ռեալը» ճանաչվել է աշխարհի ամենաեկամտաբեր մարզական ակումբը, երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաթանկ մարզական թիմերի դասակարգումը, Forbes-ի հաշվարկով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում