Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն մինչ այդ ցանկանում է հետք թողնել Արքայական ակումբի պատմության մեջ, հաղորդում է Goal.com-ը։
29-ամյա ֆուտբոլիստը հիասթափված էր արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի վաճառքից եւ մադրիդցիների տրասնֆերային քաղաքականությունից։
Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է «Ռեալից» հեռանալ միայն ակումբի պատմության լավագույն ռմբարկուն դառնալուց հետո։ Պորտուգալացին դարձել է 257 գոլի հեղինակ, իսկ մադրիդցիների պատմության լավագույն ռմբարկուն իսպանացի հարձակվող Ռաուլն է՝ 323 գնդակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում