22:15  ,  20 փետրվարի, 2024

Մբապեն 150 միլիոն եվրո բոնուս կստանա «Ռեալից»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն 150 միլիոն եվրո միանվագ բոնուս կստանա Մադրիդի «Ռեալից» ամռանը ազատ գործակալի կարգավիճակում փարիզյան ակումբից տեղափոխվելու համար, հաղորդում է BBC-ն։ Մբապեն իսպանական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով։

Մբապեն Արքայական ակումբում հանդես կգա 10 համարի խաղաշապիկով։ Այժմ այդ համարը պատկանում է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, որն ամռանը կլքի «Ռեալը»։

Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում