Գերմանիայի Հալե քաղաքում օգոստոսի 30-ին կայացավ գերմանահայ բռնցքամարտիկ Լեոն Հարթի (Լեւոն Հակոբյան, ծնվել է 1988-ին) հերթական կառուցողական մենամարտը:
Հայ բռնցաքամարտիկի մրցակիցն էր գերծանր քաշային կարգում IBF վարկածով Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Մուրադ Գասիեւը, ով չորրորդ ռաունդում հաղթեց նոկաուտով: Հարթը բավական ակտիվ էր մեկնարկային ռաունդներում, սակայն չորրորդ ռաունդում բաց թողեց երկու ուժգին հարված՝ հայտվելով ռինգի հատակին:
Հիշեցնենք, որ սա հայ բռնցքամարտիկի կառուցողական վերջին՝ 10-րդ մենամարտն է. նա արդեն հնարավորություն ունի մենամարտելու չեմպիոնական գոտիների համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում