«Բարսելոնայի» եւ Կամերունի հավաքականի կիսապաշտպան Ալեքս Սոնգը կարիերան կշարունակի Լոնդոնի «Վեստ Հեմում», հաղորդում է կատալոնական ակումբի կայքը:
Անգլիական ակումբը մեկ մրցաշրջանով վարձակալել է 26-ամյա ֆուտբոլիստին: Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում:
Սոնգը 2012-ին Լոնդոնի «Արսենալից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հույսեր չէր կապում նրա հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում