Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն օգոստոսի 28-ին բուժզննում կանցնի Մյունխենի «Բավարիայում», հաղորդում է Sky Deutschland-ը։
Այն կանցկացվի Մյունխենում։ 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։ Գերմանիայի չեմպիոնն իսպանացուն առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով։
Հիշեցնենք, որ Ալոնսոն «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում