Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը որոշել է տրանսֆերի հանել 5 ֆուտբոլիստների, հաղորդում է Guardian-ը։
Հոլանդացի մասնագետն այդպիսի որոշում է կայացրել «Միլթոն Քինս Դոնսից» կրած 0։4 հաշվով պարտությունից հետո Անգլիական լիգայի գավաթում։
Անգլիայի 20-ակի չեմպիոնի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը նոր ակումբ կփնտրի Անդերսոնի, Թոմ Կլեւերլիի, Սինձի Կագավայի, Դանիել Ուելբեքի եւ Խավյեր Հերնանդեսի համար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում