Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ցանկանում է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», հաղորդում է Marca-ն։
32-ամյա ֆուտբոլիստն այդ մասին հայտնել է Արքայական ակումբի ղեկավարությանը եւ մարզչական շտաբին։ Գերմանիայի չեմպիոնն իսպանացուն առաջարկել է երկու տարվա պայմանագիր, որի համաձայն՝ նա մրցաշրջանի համար կստանա 10 միլիոն եվրո աշխատավարձ։ «Բավարիան» Ալոնսոյի տրանսֆերի համար կվճարի 10 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանն օգոստոսի 27-ին հայտարարել էր միջազգային կարիերան ավարտելու մասին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում