Մադրիդի «Ռեալի» երկրպագուները համաձայն են իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի՝ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային վաճառելու որոշման հետ, հաղորդում է Marca-ն։
Արքայական ակումբի երկրպագուների 65 տոկոսը ճիշտ են համարում 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ Դի Մարիան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նրա տրանսֆերից «Ռեալը» կստանա 80 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում