Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին հայտնել է Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսին հրավիրելու մտադրության մասին, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Բարտոմեուն այդ մասին հայտնել է կատալոնական ակումբի մյուս ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ։
«Բարսելոնան» հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն գերմանական ակումբը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ մտադիր է նրան պահել թիմում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում