Մադրիդի «Ռեալի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելու համար կստանա 5 միլիոն ֆունտ ստերլինգ։
Goal.com-ի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում կստանա շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ եւ անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի հետ կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Դի Մարիայի տրանսֆերի համար Անգլիայի 20-ակի չեմպիոնը կվճարի 65 միլիոն ֆունտ ստերլինգ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում