Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրվում է «Թուլուզի» հարձակվող Վիսամ Բեն Յեդերի ծառայություններով, հաղորդում է L’Equipe-ը։
Կատալոնական ակումբի սկաուտները 24-ամյա ֆուտբոլիստին հետեւել են Ֆրանսիայի առաջնության «Լիոնի» դեմ հանդիպման ժամանակ, որում նա դարձել է գոլի հեղինակ։ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվողն ընթացիկ առաջնության երեք խաղում խփել է երկու գոլ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՖԻՖԱ-ն մերժել էր «Բարսելոնայի»՝ տրանսֆերային արգելքի վերաբերյալ բողոքարկումը: Կատալոնացիները չեն կարող ֆուտբոլիստներ ձեռք բերել հաջորդ 2 տրանսֆերային պատուհանների ժամանակ: Նրանք պատժվել էին անչափահաս խաղացողներին ձեռք բերելու կանոնակարգը խախտելու համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում