Դեռ չեմ խոսել Վան Գալի հետ, բայց եթե «Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ պարտվի, ապա կզանգեմ նրան, մամուլի ասուլիսում է նշել է վեցակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը: Ջամայկացի աթլետը «Մանչեսթեր Յունայթեդի» մոլի երկրպագու է եւ երազում է մի օր խաղալ այդ թիմում:
Անգլիայի Պրեմյեր լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի «Սանդերլենդը»:
«Դեռ չեմ զրուցել Վան Գալի հետ: Նա պարտվեց առաջին խաղում, այնպես որ ես նրան որոշ ժամանակ կտամ: Բայց եթե «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվի նաեւ երկրորդ տուրում, ես կհավաքեմ նրա հեռախոսի համարը»,- Ուսեյն Բոլթի խոսքը մեջբերում է dailymail-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության մեկնարկային խաղում «Յունայթեդը» 1:2 հաշվով պարտվեց «Սուոնսիին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում