Երեւանի «Արարատը» մեկ տարվա պայմանագիր է կնքել սերբ պաշտպան Նիկոլա Պրեբիրաչեւիչի հետ, հաղորդում է հայկական ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա Պրեբիրաչեիիչը նախկինում հանդես է եկել սերբական «Հայդուկ», «Մլադի Ռադնիկ», ֆինլանդական ՕՊՍ, ինչպես նաև` Բոսնիա եւ Հերցեգովինայի «Դրինա» եւ «Լեոտար» ակումբներում:
Հիշեցնենք, որ «Արարատը» պայմանագիր է կնքել նաեւ ամերիկացի երեք ֆուտբոլիստների հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում