Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Էզեկյել Լավեսին կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո», փոխանցում է AS-ը։
Ֆրանսիայի չեմպիոնը նման քայլի կգնա Մադրիդի «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային ձեռք բերելու համար։ Այժմ դա նրանց թույլ չեն տալիս ֆինանսական «ֆեյր-փլեյի» հետ կապված սահմանափակումները։
29-ամյա Լավեսիի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ արգենտինացին ֆրանսիական ակումբ է տեղափոխվել 2012 թվականին իտալական «Նապոլիից»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում