Անգլիական «Լիվերպուլի» եւ Դանիայի հավաքականի պաշտպան Դանիել Ագերն առաջիկայում կարող է դառնալ կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, տեղեկացնում է Sport.es-ը։
Կատալոնական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 15 միլիոն եվրո։ Առաջիկա օրերին տրանսֆերի մասին կարող է հայտարարվել պաշտոնապես։
Ավարտված մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրած 23 խաղում Ագերը դարձել է երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում