Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է Կոլումբիայի հավաքականի եւ ֆրանսիական «Նիցայի» դարպասապահ Դավիդ Օսպինայի տեղափոխությունն անգլիական ակումբ:
«Արսենալի» հիմնական դարպասապահը Շչեստնին է, սակայն եթե Օսպինան ավելի լավը լինի, նա կպաշտպանի մեր դարպասը»,- Վենգերի խոսքը մեջբերում է goal.com-ը:
25-ամյա Օսպինան 2008-ից էր խաղում «Նիցայում», որի կազմում մասնակցել է Ֆրանսիայի նախորդ առաջնության 29 հանդիպման՝ բաց թողնելով 25 գոլ: Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության 5 խաղերում նա բաց է թողել 4 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում