Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը մոտ է Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխվելուն, փոխանցում է Goal.com-ը։
23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։ Ֆրանսիացին լավ տպավորություն է գործել Իսպանիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի վրա։
Բանակցությունները շարունակվում են մեկ ամիս, եւ Գրիզմանի տրանսֆերի մասին կարող է հաղորդվել առաջիկա օրերին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում