Մադրիդի «Ռեալը» հուլիսի 22-ին պաշտոնապես ներկայացրեց Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին։ 23-ամյա ֆուտբոլիստի համար Արքայական ակումբը վճարեց 80 միլիոն եվրո։
Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի տրանսֆերին։
Ծաղրանկարում ներկայացվում է, թե ինչպես է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը օդ նետում թղթադրամները, իսկ Ռոդրիգեսի ուսին նստած մորեխը հաշվում դրանք։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում