Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն անդրադարձել է ՖԻՖԱ-ի՝ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի նկատմամբ պատժամիջոցին:
«ՖԻՖԱ-ն ճիշտ վարվեց: Դա օրինակ կծառայի մյուս ֆուտբոլիստների համար: Եթե պատժամիջոցն այդքան խիստ չլիներ, նմանատիպ միջադեպերը հաճախ կկրկնվեին: Ոչ ոք իրավունք չունի վարվել այնպես, ինչպես Սուարեսը: Վստահ եմ, որ այդ պատիժն արդար էր եւ դարձյալ կկիրառվի նմանատիպ իրավիճակների դեպքում»,- Պելեի խոսքը մեջբերում է Folha de Sao Paulo-ն:
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի երրորդ տուրի խաղում Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար Սուարեսը 9 խաղով որակազրկվել էր ազգային հավաքականի կազմում, ինչպես նաեւ 4 ամսով հեռացվել է ֆուտբոլից եւ այդ ընթացքում չի մասնակցի ոչ մի մրցաշարի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի
19:14 , 8 սեպտեմբերի
19:03 , 8 սեպտեմբերի