01:53  ,  25 նոյեմբերի, 2026

ՉԼ․ «Ռեալի» կամային հաղթանակը` 5:1, Բելինգեմի գլուխգործոցը, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում նոյեմբերի տեղի ունեցան 5-րդ տուրի առաջին օրվա հանդիպումները։

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 5:1 հաշվով։ Սուպերգոլի հեղինակ դարձավ Արքայական թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալն» ընդունեց Բունդեսլիգայի ընթացիկ առաջատար Դորտմունդի «Բորուսիային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց Իտալիայի փոխչեմպիոն «Նապոլիի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 5:1 (տեսանյութ)

Ֆեդերիկո Վալվերդե, 50, Ջուդ Բելինգեմ, 60, Կիլիան Մբապե, 64, 84, Վինիսիուս Ժունիոր, 87 - Իվան Պերիշիչ, 32, 11մ

«Արսենալ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:1 (տեսանյութ)

Վիկտոր Դյոկերեշ, 10 - Մաքսիմիլիան Բայեր, 55

«Մանչեսթեր Սիթի» - «Նապոլի»՝ 2:2 (տեսանյութ)

Այուբ Բուադի, 67, Ռայան Շերկի, 86 - Ռասմուս Հոյլունդ, 55, Նոա Լանգ, 76

«Կոմո» - «ԱԵԿ Աթենք»՝ 1:0

Լուիս Միլյա, 57

Չիրացրած 11մ՝ Լուկաշ Դա Կունյա («Կոմո»), 29

«Ֆեյենորդ» - «Պորտու»՝ 0:1

Ուսամա Տարգալին, 2, ինքնագոլ

«ՌԲ Լայպցիգ» - «Լանս»՝ 3:1

Դավիդ Ռաում, 6, Անտոնիո Նուսա, 9, 90+4 - Մաթյո Յուդոլ, 58

«Սլովան Բրատիսլավա» - «Բետիս»՝ 0:2

Կուչո Էրնանդես, 43, 57

«Բուդյո-Գլիմտ» - ԼԱՍԿ՝ 1:0

Մելայրո Բոգարդ, 90+2, ինքնագոլ

«Գալաթասարայ» - «Աստոն Վիլա»՝ 1:0

Դենիզ Գյուլ, 77

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում