22:21  ,  24 հունիսի, 2014

ԱԱ-2014. Սուարեսը կծե՞լ է Կյելինիին (GIF)

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսն Իտալիայի եւ Ուրուգվայի հավաքականների միջեւ աշխարհի 2014թ. առաջնության երրորդ տուրի խաղի ժամանակ կծել է Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը, գրում է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել 80-րդ րոպեին, երբ հաշիվը դեռ չէր բացվել: Հանդիպման գլխավոր մրցավար Մարկո Ռոդրիգեսը չի նկատել այդ դրվագը եւ չի պատժել Լուիս Սուարեսին, ով նման վարքով աչքի էր ընկել նաեւ Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության խաղում՝ կծելով սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին:

Հիշեցնենք, որ Ուրուգվայը նվազագույն հաշվով հաղթեց իտալացիներին եւ Կոստա Ռիկայի պես D խմբից դուրս եկավ փլեյ-օֆֆ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով