17:11 28 հունիսի, 2014Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն անդրադարձել է ՖԻՖԱ-ի՝ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի նկատմամբ պատժամիջոցին:
«ՖԻՖԱ-ն ճիշտ վարվեց: Դա օրինակ կծառայի մյուս ֆուտբոլիստների համար: Եթե պատժամիջոցն այդքան խիստ չլիներ, նմանատիպ միջադեպերը հաճախ կկրկնվեին: Ոչ ոք իրավունք չունի վարվել այնպես, ինչպես Սուարեսը: Վստահ եմ, որ այդ պատիժն արդար էր եւ դարձյալ կկիրառվի նմանատիպ իրավիճակների դեպքում»,- Պելեի խոսքը մեջբերում է Folha de Sao Paulo-ն:
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի երրորդ տուրի խաղում Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար Սուարեսը 9 խաղով որակազրկվել էր ազգային հավաքականի կազմում, ինչպես նաեւ 4 ամսով հեռացվել է ֆուտբոլից եւ այդ ընթացքում չի մասնակցի ոչ մի մրցաշարի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.