17:40  ,  25 հունիսի, 2014

Սուարեսը Կյելինիին փորձել էր կծել նաեւ նախորդ տարի (ֆոտո)

Իտալիայի եւ Ուրուգվայի հավաքականների միջեւ ԱԱ-2014-ի երրորդ տուրի խաղում իտալացի Ջորջո Կյելինիի ուսը կծած Լուիս Սուարեսը Թուրինի «Յուվենտուսի» պաշտպանին ցանկացել է կծել նաեւ մեկ տարի առաջ, գրում է Independent-ը:

Այդ միջադեպը տեղի է ունեցել 2013-ին կայացած Իտալիա – Ուրուգվայ (2:2) Կոնֆեդերացիների Գավաթի խաղի ժամանակ: Որպես ապացույց՝ աղբյուրը ներկայացրել է այդ խաղից լուսանկարներ:

Հիշեցնենք, որ Կյելինիին կծելու պատճառով անգլիական «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին սպառնում է 2 տարվա որակազրկում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով