17:12  ,  25 հունիսի, 2014

Ռաուլ. Ժամանակն է փոխարինել Կասիլյասին, Չավիին, Ինյեստային ու Ալոնսոյին

Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլը կարծում է, որ Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից դուրս մնացած Իսպանիայի հավաքականում սերնդափոխություն է հարկավոր:

«Կասիլյասը, Չավին, Ինյեստան ու Ալոնսոն հաղթել են հնարավոր ամեն բան, սակայն Բրազիլիայում նրանք ուժասպառ եղած տեսք ունեին՝ բացառությամբ Ինյեստայի: Նրանք փոխարինման կարիք ունեն: Ցանկալի է, որ նրանց փոխարինեն նոր սերնդի ներկայացուցիչները եւ խաղան Եվրո-2016-ի ընտրական փուլում:

Իսպանիան ունի երիտասարդ ֆուտբոլիստներ պատրաստելու հիանալի համակարգ. դա ապագայի մեծ հույսեր է տալիս: Նոր Իսպանիայի հավաքականին սպասեք 2 տարուց, երբ թիմը կպաշտպանի եվրոպական թագը»,- Ռաուլի խոսքը մեջբերում է goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով