17:12 25 հունիսի, 2014Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլը կարծում է, որ Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից դուրս մնացած Իսպանիայի հավաքականում սերնդափոխություն է հարկավոր:
«Կասիլյասը, Չավին, Ինյեստան ու Ալոնսոն հաղթել են հնարավոր ամեն բան, սակայն Բրազիլիայում նրանք ուժասպառ եղած տեսք ունեին՝ բացառությամբ Ինյեստայի: Նրանք փոխարինման կարիք ունեն: Ցանկալի է, որ նրանց փոխարինեն նոր սերնդի ներկայացուցիչները եւ խաղան Եվրո-2016-ի ընտրական փուլում:
Իսպանիան ունի երիտասարդ ֆուտբոլիստներ պատրաստելու հիանալի համակարգ. դա ապագայի մեծ հույսեր է տալիս: Նոր Իսպանիայի հավաքականին սպասեք 2 տարուց, երբ թիմը կպաշտպանի եվրոպական թագը»,- Ռաուլի խոսքը մեջբերում է goal.com-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.