14:05  ,  19 մայիսի, 2014

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն մայիսի 17-ին մասնակցել է Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի Գավաթի եզրափակիչին, ինչից հետո Whocored.com-ը ներկայացրել է 25-ամյա ֆուտբոլիստի վիճակագրությունը եւ գնահատականը:

Մխիթարյանը չի կատարել ոչ մի հարված մրցակցի դարպասին: Նա գնդակին դիպչել է 26 անգամ, կատարել է 19 փոխանցում՝ 68 տոկոս ճշգրտությամբ: Հենրիխը մեկ անգամ հաղթել է օդային մենապայքարում։

25-ամյա կիսապաշտպանը երկու անգամ խախտել է կանոնները։ Մխիթարյանը չի հայտնվել խաղից դուրս վիճակում եւ արժանացել է 6 գնահատականին։ Դորտմունդցիների կազմում ամենաբարձր գնահատականին է արժանացել հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը՝ 8.69։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր եւ խաղաց 60 րոպե։ «Բավարիան» լրացուցիչ ժամանակում երկու անպատասխան գնդակ է խփել՝ հռչակվելով Գերմանիայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում