14:05 19 մայիսի, 2014Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն մայիսի 17-ին մասնակցել է Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի Գավաթի եզրափակիչին, ինչից հետո Whocored.com-ը ներկայացրել է 25-ամյա ֆուտբոլիստի վիճակագրությունը եւ գնահատականը:
Մխիթարյանը չի կատարել ոչ մի հարված մրցակցի դարպասին: Նա գնդակին դիպչել է 26 անգամ, կատարել է 19 փոխանցում՝ 68 տոկոս ճշգրտությամբ: Հենրիխը մեկ անգամ հաղթել է օդային մենապայքարում։
25-ամյա կիսապաշտպանը երկու անգամ խախտել է կանոնները։ Մխիթարյանը չի հայտնվել խաղից դուրս վիճակում եւ արժանացել է 6 գնահատականին։ Դորտմունդցիների կազմում ամենաբարձր գնահատականին է արժանացել հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը՝ 8.69։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր եւ խաղաց 60 րոպե։ «Բավարիան» լրացուցիչ ժամանակում երկու անպատասխան գնդակ է խփել՝ հռչակվելով Գերմանիայի գավաթակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.