12:15  ,  9 մայիսի, 2014

NBA. «Մայամիի» եւ «Սան Անտոնիոյի» երկրորդ հաղթանակները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) մայիսի 8-ին կայացել են փլեյ-օֆֆի երկրորդ փուլի առաջին երկու հանդիպումները։

«Մայամին» տանը 94:82 հաշվով հաղթել է «Բրուքլինին», իսկ «Սան Անտոնիոն» սեփական խաղահրապարակում առավելության է հասել «Պորտլենդի» նկատմամբ՝ 114։97 հաշվով:

«Մայամիի» կազմում հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել 22 միավոր հավաքած Լեբրոն Ջեյմսը, իսկ «Սան Անտոնիոյից»՝ ֆրանսիացի Տոնի Պարկերը, ով վաստակել է 16 միավոր:

NBA, Փլեյ-օֆֆ, երկրորդ փուլ

«Մայամի» – «Բրուքլին»՝ 94:82 (15:21, 30:25, 24:21, 25:15)

Շարքի հաշիվը՝ 2:0 

«Սան Անտոնիո» – «Պորտլենդ»՝ 114:97 (29:26, 41:25, 17:20, 27:26)

Շարքի հաշիվը՝ 2:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով