12:15 9 մայիսի, 2014Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) մայիսի 8-ին կայացել են փլեյ-օֆֆի երկրորդ փուլի առաջին երկու հանդիպումները։
«Մայամին» տանը 94:82 հաշվով հաղթել է «Բրուքլինին», իսկ «Սան Անտոնիոն» սեփական խաղահրապարակում առավելության է հասել «Պորտլենդի» նկատմամբ՝ 114։97 հաշվով:
«Մայամիի» կազմում հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել 22 միավոր հավաքած Լեբրոն Ջեյմսը, իսկ «Սան Անտոնիոյից»՝ ֆրանսիացի Տոնի Պարկերը, ով վաստակել է 16 միավոր:
NBA, Փլեյ-օֆֆ, երկրորդ փուլ
«Մայամի» – «Բրուքլին»՝ 94:82 (15:21, 30:25, 24:21, 25:15)
Շարքի հաշիվը՝ 2:0
«Սան Անտոնիո» – «Պորտլենդ»՝ 114:97 (29:26, 41:25, 17:20, 27:26)
Շարքի հաշիվը՝ 2:0
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.