Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից: «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին աշխարհի առաջնության ոսկե մեդալը նվաճած Անուշ Գրիգորյանին եւ բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանին:
Հիշեցնենք, որ 51 կգ քաշային կարգի եզրափակիչում Անուշ Գրիգորյանը 3:0 հաշվով հաղթեց իտալուհի Իրմա Տեստային՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը։ Նա այս առաջնությունում պարտության մատնեց աշխարհի երկու նախկին չեմպիոնների:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:19 , 14 հոկտեմբերի
22:05 , 14 հոկտեմբերի
21:44 , 14 հոկտեմբերի 
20:20 , 14 հոկտեմբերի
18:39 , 14 հոկտեմբերի
18:15 , 14 հոկտեմբերի
09:14 , 14 հոկտեմբերի
00:58 , 14 հոկտեմբերի 
16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի