11:35  ,  12 փետրվարի, 2014

Ruhr Nachrichten. «Վերդերի» հետ խաղից հետո Մխիթարյանը գործում էր ավելի անկաշկանդ

Գերմանական Ruhr Nachrichten-ը գնահատել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի մրցավեճում:

«Վերդերի» դեմ հաջող հանդիպումից հետո Մխիթարյանը խաղաց ավելի անկաշկանդ: «Շարժիչով» կիսապաշտպանը կատարեց մեծ աշխատանք եւ աչքի էր ընկնում սուր գործողություններով: Նրան չբավականացրեց միայն գոլային պահերի իրացումը»,- գրում է կայքը:

Ruhr Nachrichten-ը 25-ամյա Մխիթարյանի խաղը գնահատել է ամենաբարձ՝ 2.5 բալով: Նույնքան միավոր ստացել են նաեւ «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Մանուել Ֆրիդրիխը, Սոկրատիս Պապաստատոպուլոսը, Նուրի Շահինը եւ Ռոբերտ Լեւանդովսկին:

Հիշեցնենք, որ Ֆրանկֆուրտում «Բորուսիան» հաղթեց նվազագույն հաշվով, իսկ 25-ամյա Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում խաղաց 89 րոպե: Հենց Հենրիխի իրացրած անկյունային հարվածից հետո գաբոնցի կհարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խփեց խաղի միակ գնդակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում