Գերմանական Բունդեսլիգայի 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Բրեմենում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Վերդերի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը եւ, խաղակեսերից յուրաքանչյուրում խփելով մեկ գոլ, դարձավ դուբլի հեղինակ: 25-ամյա Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 5-ի: Դորտմունդցիներից 2 գոլ խփեց նաեւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին:
Միավորներ չկորցրեց նաեւ առաջատար Մյունխենի «Բավարաիան», որն արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Նյուրնբերգի» դարպասը եւ 56 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Լավագույն եռյակը եզրափակող Դորտմունդի «Բորուսիան» ունի 39 միավոր եւ 4 միավոր զիջում է երկրորդ տեղում գտնվող Լեւերկուզենի «Բայերին»:
Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Վերդեր» - «Բորուսիա Դ.»՝ 1:5
Լեւենտ Այցիչեկ, 90 – Ռոբերտ Լեւանդովսկի, 26, 85, Հենրիխ Մխիթարյան, 41, 62, Մանուել Ֆրիդրիխ, 47
«Նյուրնբերգ» - «Բավարիա»՝ 0:2
Մարիո Մանջուկիչ, 18, Ֆիլիպ Լամ, 49
«Վոլֆսբուրգ» - «Մայնց»՝ 3:0
Ռիկարդո Ռոդրիգես, 60 (11մ.), Բաս Դոստ, 66, Լուիս Գուստավո, 75
«Ֆրայբուգ» - «Հոֆֆենհայմ»՝ 1:1
Ջոնաթան Շմիդ, 68 – Անտոնի Մոդեստ, 86
«Այնտրախտ» - «Բրաունշվեյգ»՝ 3:0
Յոհանես Ֆլում, 7, Ալեքսանդր Մայեր, 43, Շտեֆան Այնգեր, 44
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում