Դահուկավազքի Հայաստանի առաջնության հաղթողներն արդեն հայտնի են: Հայաստանի բացարձակ չեմպիոնի կոչումը Սոչիի Օլիմպիական խաղերում Հայաստանի դեռեւս միակ օլիմպիական Սերգեյ Միքայելյանինն է: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Ծաղկաձորում մեկնարկել էր դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Առաջնությունն անցկացվեց երեք մրցաձեւերում` ազատ ոճ, դասական ոճ եւ դասական սպրինտ:
«15 կմ ազատ ոճում տղաների մրցապայքարում Հայաստանի չեմպիոնի տիտղոսը կրկին նվաճել է Սերգեյ Միքայելյանը, ով ունի նաեւ Սոչիի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Սոչի-2014-ի ուղեգրերի հավակնորդներ Արթուր Եղոյանը եւ Թադեւոս Պողոսյանը: 10 կմ դասական ոճում առաջին, երկրորդ տեղերը կրկին զբաղեցրել են Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը, իսկ երրորդը տեղը բաժին հասավ Արա Գրիգորյանին: 1,1 կմ դասական սպրինտում հաղթանակը կրկին Սերգեյ Միքայելյանինն է: Կանանց մրցապայքարում 10 կմ ազատ ոճում չեմպիոն է դարձել Կատյա Գալստյանը, անցյալ տարվա բացարձակ չեմպիոն Սյուզաննա Վարոսյանը երկրորդ տեղում է, երրորդ տեղում Աննա Մխիթարյանն է: 5 կմ դասական ոճում մրցանակային տեղերը կիսել են` առաջին տեղ Սյուզաննա Վարոսյանը, երկրորդ, երրորդ տեղ`Աննա Մխիթարյան եւ Կատյա Գալստյան: 1,1 կմ դասական սպրինտում առաջինը մրցատարածությունը հաղթահարել է Աննա Մխիթարյանը»,- ասաց Գագիկ Սարգսյանը:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի 
17:53 , 11 սեպտեմբերի